hy.wiktionary.org

քարը բարձ անել — Վիքիբառարան

Հայերեն դարձվածք

  1. (ժղ․) չարքաշ օր(եր) ապրել (տանից՝ ընտանիքից հեռու)  «Հեռո սարերում, ձորերում քարը՝ բարձ, ժայռն անկողին, օձերի հետ ջուրը, գազանների հետ բունը կիսելով՝ նա թափառում է։ Ահ  Հերիք չի՞ մինակուկ քարը բարձ անիմ, / Աս ջահիլ օրերս քեզ ղահր անիմ [«խորտակեմ. զոհեմ»]։  - Գոնթ ձեր հորը խղճացեք, մարդը բարձը քար է դառուցե ձեզ համար (հովվություն է անում)  Մարիկն անիծեց զորդին. «Իմ որդի, դու ղարիպանաս [ղարիբանաս]... / Զքարն [ըզքարըն] սնարք անես, ի վերայ [վերա] աւազին քնանա»։ Բահապետ Քուչակ
  1. Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն», 2011։