Մառնէուլի — Ուիքիփետիա
Բնակավայր | ||||
---|---|---|---|---|
Մառնէուլի | ||||
վրաց.՝ მარნეული | ||||
| ||||
| ||||
Երկիր |
![]() | |||
ԲԾՄ | 420±1 մեթր | |||
Բնակչութիւն | 24 928 մարդ (2023)[1] | |||
Կը գտնուի ափին | Ալգետի? | |||
Ժամային գօտի | UTC+4։00 | |||
Հեռախօսային ցուցանիշ | 357[2] | |||
Փոստային ցուցանիշ | 3000[3] | |||
Պաշտօնական կայքէջ | marneuli.gov.ge | |||
Մառնէուլիի (վրաց.՝ მარნეული), քաղաք Վրաստանի Հանրապետութեան հարաւը, Քուէմօ-Քարթլի երկրամասին մէջ, Մառնէուլի քաղաքապետութեան վարչական կեդրոնը։
Մառնէուլի Վրաստանի Մառնէուլի քաղաքապետութեան վարչական կեդրոնն է։ Մինչեւ 1952 թուականը բնակավայրը կը կրէր Սարվանի (վրացերէն՝ სარვანი, ազրպէյճաներէն՝ Sarvan) անուանումը։ Քաղաքն իր կարգավիճակն ստացած է 1964 թուականին։ Իսկ 2008-ի Օգոսոտսի 8-ին Հարաւաին Օսիոյ մէջ տեղի ունեցած զինուած հակամարտութեան ժամանակ ռուսական ինքնաթիռները ռմբակոծման ենթարկած էին քաղաքին օդակայնը, որուն հետեւանքով զոհուած էր 3 մարդ[4]։
Ըստ 1989-ի՝ համախորհրդաին մարդահամaրի տուեալներուն, Մառնէուլի կը բնակէր 27 557 մարդ[5]։ Ըստ Վրաստանի Կառավարութեան պաշտօնական տուեալներուն, քաղաքին բնակչութիւնը 2006-ին կը կազմէր 20,1 մարդ, որոնցմէ 83,1% ազրպէյճանցիներ են[6]։ Մառնէուլիի մօտակայքը կը գտնուէր Նաեւ մի քանի հայկական գիւղ։
Մառնէուլիում կը գործէր մի քանի փոքր ձեռնարկութիւններ՝ պահածոններու գործարան, պանիրի եւ ձէթի գործարան, արդուզարդի գործարանը եւ կրամած արտադրանքի գործարան։
Քաղաքէն ներս կը գործեն հետեւեալ ոչ կառավարական կազմակերպութիւնները՝
- «Ազրպէյճանցիներու մշակութային կեդրոն»
- «Կէյրեաթ»
- «Երիտասարդական կեդրոն»
- «Մառնէուլի համայնաքային ռատիօ»