web.archive.org

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք (ինֆոգրաֆիկ) | GEOPOLITICS.AM

  • ️Sun Apr 14 2019

ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք (ինֆոգրաֆիկ)

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը եվրոպական երկրների, ԱՄՆ-ի ու Կանադայի ռազմաքաղաքական դաշինք է, որը կազմավորման հենց սկզբից միտված էր հակազդելու ԽՍՀՄ-ին, իսկ ավելի ուշ՝ Վարշավյան պայմանագրի երկրներին (կարդացե՛ք. «Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության կազմավորումը»):

Հայաստանի Հանրապետությունը թեև մեկ այլ ռազմական դաշինքի՝ ՀԱՊԿ անդամ է  (կարդացե՛ք. «Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության նշանակությունը»), սակայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» ձևաչափով:

***

ՆԱՏՕ-ի կազմավորման ժամանակ Դաշինքին անդամ էին միայն 12 երկիր, իսկ այժմ ՆԱՏՕ-ի անդամ երկրների թիվը հասել է 29-ի. 2017 թվականի հունիսի 5-ին պաշտոնապես Դաշինքին միացավ Չեռնոգորիան:

1949 թ. — Վաշինտգոնում ստորագրվեց  Հյուսիսատլանտյան պայմանագիրը

1950 թ. — Ձևավորեցին ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերը

1954 թ. — ԳԴՀ (Արևմտյան Գերմանիան) Դաշինքին անդամակցելու հրավեր ստացավ

1955 թ. — Եվրոպական սոցիալիստական երկրները ստեղծեցին Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը՝ ի պատասխան ՆԱՏՕ-ին ԳԴՀ անդամակցության

1961 թ. — Սկսեց ձևավորվել Եվրոպայում Դաշինքի անդամ երկրների համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը, ստեղծվեցին ՆԱՏՕ-ի  մոբիլ զինուժը

1965 թ. — Ստեղծվեց միջուկային պլանավորման կոմիտեն

1990 թ. — Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետությունը (Արևելյան Գերմանիա) միացավ Արևմտյան Գերմանիային՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ

1991 թ. — Կազմաքանդվեց ԽՍՀՄԸ: Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը դադարեց գոյությունը: Ձևավորվեց հյուսիսատլանտյան համագործակցության խորհուրդը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ն համագործակցում է Եվրոպայի նախկին սոցիալիստական հանրապետությունների հետ

1995 թ. — Անցկացվեց ՆԱՏՕ-ի առաջին մեծամասշտաբ ռազմական գործողությունը Բոսնիա և Հերցեգովինայիում

1997 թ. — Ստորագրվեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխհարաբերությունների հիմնարար ակտը

1999 թ. — Անցկացվեց ռազմական օպերացիա ընդդեմ Հարավսլավիայի, որի ընթացքում Դաշինքի ավիացիան 78 օրերի ընթացքում ռմբակոծում էր Սերբիան: ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ Կոսովոյում հաստատվեց  միջազգային ռազմական զորախումբ

2001 թ. — Սեպտեմբերի 11-ի ամերիկյան ահաբեկչությունից հետո առաջին անգամ գործի դրվեց «Հյուսիսատլանտյան պայմանագրի» 5-րդ հոդվածը և հաստատվեց անվտանգությանն ուղղված համալիր մոտեցում:
Աֆղանստանում մեկնարկեց ռազմական օպերացիա, որին մասնակցեցին ԱՄՆ-ի զինուժն ու Անվտանգության աջակցության միջազգային ուժերի զորախումբը

2002 թ. — Հիմնվեց Ռուսաստան – ՆԱՏՕ խորհուրդը

2003 թ. — Մակեդոնիայի կառավարության խնդրանքով այդ երկրի տարածքում երեք ռազմական օպերացիա իրականացվեց

2004 թ. — Իրաքում ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդականները սկսեցին օժանդակող առաքելությունը՝ ուսուցանելով իրաքյան ուժերին

2011 թ. — Անցկացվեց ռազմական օպերացիա ընդդեմ Լիբիայի

2014 թ. — Ռուսաստանին միացավ Ղրիմը. Ռուսաստանի – ՆԱՏՕ խորհրդի գործունեությունը կասեցվեց

2015 թ. — Ուկրաինական դեպքերից հետո Դաշինքը հայտարարեց սառը պատերազմից ի վեր իր կոլեկտիվ պաշտպանության ամենանշանակալի ամրապնդման մասին: